|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի Femen շարժման ակտիվիստները Կիևի կենտրոնական Կրեշչատնիկ փողոցում բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի, ով այժմ սպասում է դատավճռի հրապարակմանը:
Femen-ի 5 կիսամերկ ակտիվիստուհիներ բարձրացել են փողոցում գտնվող հանրախանութի տանիքը եւ վանկարկել «Юлия - одна фигня», նաեւ անցորդներին են բաժանել «Միացրու միտքդ» կարգախոսով թերթիկներ:
Քանի որ հանրախանութի շենքը շատ բարձր է, ոստիկանությունը աղջիկների ակցիային չի խոչընդոտում, սակայն Տիմոշենկոյի կողմնակից ցուցարարները քարեր են նետում աղջիկների ուղղությամբ և բղավում անվայելուչ արտահայտություններ: