|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները Ֆրանսիայի մայրաքաղաքում բողոքի ակցիա են անցկացրել Դոմինիկ Սթրոս-Կանի տան առջեւ. տեղեկացնում է Euronews-ը:
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարը ոստիկանություն է կանչել, սակայն ոստիկանները չեն շտապել միջամտել:
Ուկրաինուհիները կոչ են արել տղամարդկանց ստորացումներից ու ոտնձգություններից տուժած ֆրանսուհիներին. «Ֆրանսիա', դուրս արի, հանվիր, պայքարիր»:
«Մենք համարում ենք, որ Ֆրանսիայում, եթե տղամարդը փող ու իշխանություն ունի, օրենքները նրա համար գրված չեն: Այդ պատճառով եկել ենք Ուկրաինայից, որպեսզի աջակցենք ֆրանսուհիներին, որպեսզի հայտարարենք, որ մենք նրանց հետ ենք եւ դեմ` այն խելագարներին, ինչպիսին Սթրոս-Կանն է»,- հայտարարել են ակտիվիստուհիները:
Ի դեպ, նրանց հաջորդ թիրախը Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին է: