|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ֆրանսիական L’Express ամսագիրը մանրամասներ է հրապարակել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Սթրոս Կանի կողմից նյույորքյան Sofitel հյուրանոցի 31-ամյա սպասուհու բռնաբարության վերաբերյալ:
Համաձայն ներկայացված փաստաթղթերի` սպասուհի Նաֆիստա Դիալոյին իսկապես բռնաբարել են, բժիշկների եզրակացության մեջ նշվում է. «Ախտորոշումը` բռնություն: Վնասվածքների պատճառը` բռնաբարություն»:
Սթրոս Կանի փաստաբաններն այս փաստաթուղթը համարել էին ոչ հիմնավոր, քանի որ այն հիմնված է միայն սպասուհու վկայությունների վրա, իսկ նա բազմիցս ստել եւ փոխել է իր ցուցմունքները:
Reuters-ը տեղեկացնում է, որ հրապարակված հոդվածում նշվում է, թե սպասուհին հիվանդանոց է գնացել մայիսի 14-ին` լացակումած եւ վնասված ուսով, որը, հավանաբարկ ստացել է Սթրոս Կանի հետ քաշքշուկի հետեւանքով:
Դիալոյի փաստաբանը հայտարարել է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ Սթրոս Կանը ստել է, թե իր պաշտպանյալի հետ սեռական հարաբերություններ է ունեցել նրա կամքով: Իսկ Սթրոս Կանի փաստաբանները նշում են, որ հավանական է` սպասուհին վնասվածքը ստացել է մինչեւ մայիսի 14-ը: