|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Սթրոս Կանին բռնաբարության մեջ մեղադրող` Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհու փաստաբանը հայտարարել է, որ Մանհեթենի դատախազության ներկայացուցիչները 8 ժամ հարցաքննել են իր պաշտպանյալին. տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը:
Նրա խոսքերով` հարցաքննության հիմնական թեման Սթրոս Կանի ձերբակալությունից հետո Նաֆիսաթու Դիալոյի եւ նրա` բանտում գտնվող ընկերոջ միջեւ տեղի ունեցած երկու խոսակցություններն են: Սա Դիալոյի առաջին հանդիպումն է դատական մարմինների ներկայացուցիչների հետ այն բանից հետո, երբ հուլիսի վերջին հայտարարվեց, որ հետաքննությունը կասկածներ ունի նրա ցուցմունքների ճշմարտացիության կապակցությամբ:
Գործով հերթական դատական լսումը տեղի է ունենալու օգոստոսի 23-ին: ԱՄՀ նախկին ղեկավարը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները: