|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, սակայն Արցախյան հիմնախնդիրը փակված չէ։ Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Դրա ապացույցն է պարբերաբար այդ խնդրի մասին ներհայաստանյան ակտիվ, ես կասեի նույնիսկ՝ կատաղի, քննարկումների ծավալումը, որի հերթական փուլի ականատեսն ենք հիմա։ Ի դեպ, այս հանգամանքը միգուցե հաճախ մեզանից ավելի լավ հասկանում է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, ուստի և շարունակում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը քարոզչական և տարբեր այլ «փափուկ ուժի» մակարդակներում։
Ի տարբերություն մեզ, որ այդպես էլ չընկալեցինք, թե պետք է լուծել արհեստածին Ադրբեջանի խնդիրը, ըստ այդ բռնապետի՝ անհրաժեշտ է «լուծել» ոչ միայն կամ, ավելի ճիշտ, ոչ թե Արցախի, այլ, մեծ հաշվով, Հայաստանի «խնդիրը»»։