|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳՆ-ում պարադոքսալ են անվանել Սիրիային օգնության տրամադրումը երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի հետ կապելու փորձերը. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Պարադոքսալ է մի դիրքորոշում, երբ ՄԱԿ անդամ երկրի օրինական ղեկավարի հրաժարականը այդ երկրի բնակիչներին օգնության տրամադրման պայման է հանդիսանում»,-նշել է Զախարովան:
Զախարովայի խոսքերով` Փարիզում կորցրել են հումանիզմի արժեքների մասին պատկերացումները: Այդ կերպ է Զախարովան մեկնաբանել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Մարկ Էյրոյի` Սիրիայի հարցով հայտարարությունը: