|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիայի ԱԳՆ-ն թուրքական բանակին մեղադրել է Իդլիբում և Հալեպում հարձակում իրականացնող ահաբեկչական ավազակախմբերին ռազմական աջակցություն ցույց տալու համար: Սիրիայի ԱԳՆ հայտարարությունը հրապարակել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:
«Ահաբեկչական խմբավորումների զինված հարձակումները սիրիական քաղաքների վրա իրականացվել են թուրքական բանակի նյութատեխնիկական և ռազմական աջակցությամբ, ինչը նշանակում է Թուրքիայի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Սիրիայի», - ասվում է հայտարարության մեջ:
Սիրիայի կառավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Անկարայի գործողությունները: