Միասին կարող ենք
կարևոր
586 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-21 15:32
Աշխարհ

Մերձդնեստրում ռուսաստանցիների դեմ ցանկացած ագրեսիա անհապաղ պատասխան կստանա. ՌԴ ԱԳՆ

Մերձդնեստրում ռուսաստանցիների դեմ ցանկացած ագրեսիա անհապաղ պատասխան կստանա. ՌԴ ԱԳՆ

Մերձդնեստրում ՌԴ քաղաքացիների դեմ ցանկացած ագրեսիա անհապաղ պատասխան կստանա։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչՄարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր ունեցած բոլոր հնարավորությունները նրանց պաշտպանելու համար։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նույնպես հայտարարել էր, որ Մոսկվան անհրաժեշտության դեպքում կօգտագործի բոլոր հասանելի միջոցները Մերձդնեստրում ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար։