|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ներկայումս, գտնվելով հարձակումների դադարեցման փուլում, Իրանը գնահատում է ագրեսիայի պատճառած վնասը»: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
Նրա խոսքով՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունում ստեղծվել է իրավաբանների խումբ, որը նույնպես գնահատում է վնասն իրավական տեսանկյունից: Սոբհանին ընդգծել է Իրանի մտադրությունը՝ դիմել միջազգային կառույցներին՝ ագրեսորների կողմից պատճառված վնասի փոխհատուցման պահանջով:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին՝ Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական շփումների ընթացքում, Իրանը հարձակման ենթարկվեց Իսրայելի կողմից, որն իր գործողությունները հիմնավորեց կանխարգելիչ հարվածի անհրաժեշտությամբ: Հետագայում հակամարտությանը միացավ նաև Միացյալ Նահանգները՝ հարվածելով Իրանի տարածքում գտնվող մի շարք թիրախների: Ի պատասխան՝ Թեհրանը հարձակվեց տարածաշրջանի ամենամեծ ամերիկյան ռազմաբազաներից մեկի վրա: Հարվածների փոխանակումից հետո կողմերը դադարեցրին ակտիվ գործողությունները, ինչը, ըստ էության, հանգեցրեց հրադադարի: