|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի հետախուզության նախարարության ղեկավար Մահմուդ Ալավին չի բացառել, որ Թեհրանը միջուկային զենք կստանա, եթե երկրին «պատին դեմ տան», հայտնում է մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ալավիի խոսքով՝ Իրանում միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի, իսկ զենք ստեղծելու համար դրա կիրառումը հակասում է իսլամական նորմերին:
«Սակայն ասեմ ձեզ՝ եթե կատվին անկյունը քշես, նա կարող է իրեն այնպես չպահել, ինչպես կպահի ազատության ժամանակ: Եթե Իրանը նման վիճակում հայտնվի, դա Իրանի մեղքը չի լինի: Նորմալ պայմաններում Իրանը այդպիսի ծրագրեր չի ունենա»,- ասել է նախարարը IRIB TV2 հեռուստաալիքի եթերում: