|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, Հայաստանում կան մի քանի «երկու Հայաստաններ»։
Դիցուք, կա Հայաստանը հզոր, գերիշխող և ընդարձակ տեսնելու երազանքով ապրող ու այդ երազանքի իրականացմանը ձգտող Հայաստանը և գոյատևելով բավարվող կամ, որ ավելի վատ է, հենց գոյատևելով հպարտացող Հայաստանը։
Հենց առաջին երազանքի Հայաստանն է իր խորքում իրապես պետականն ու ինքնիշխանը, որովհետև միայն գոյատևելու համար սեփական պետություն ունենալն ամենևին անհրաժեշտ պայման չէ։