|
Փոխարժեքներ
26 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին օրենքում կատարված փոփոխություններն առաջիկայում կուղարկվեն Ազգային ժողով՝ քննարկման և ընդունման. խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` հավելելով, որ 17 նախարարության փոխարեն 12 նախարարություն է լինելու, բայց ինքն այս պահին որևէ թվային տվյալի չի տիրապետում։
«Կկրճատվեն այն աշխատողները, որոնց գործառույթները կրկնվում են։ Այն գործառույթները, որոնք իրականացրել են նախարարությունները, այդ գործառույթները մնալու են, և դրանցով պետք է զբաղվեն մարդիկ, կատարեն աշխատանք»,- նշեց Զեյնալյանը` չհստակեցնելով՝ որ բաժինները կամ վարչություններն են կրկնվող գործառույթներ իրականացնողները։