|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 12-14-ը, կառավարության նիստի օրը, կառավարության շենքի դիմաց Stop changes in maternity leave law (Ո՛չ հղիության նպաստի նվազեցմանը) խմբի անդամները կանցկացնեն բողոքի ակցիա:
Նրանք դեմ են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի փոփոխությանը» և ՀՀ նախագահից պահանջում են հետ կանչել օրենքի տակ դրված իր ստորագրությունը։ Համաձայն այդ օրենքի՝ ապագա մայրերի իրավունքները ոտնահարվում են:
«Եկեք միահամուռ ուժերով պայքարենք հանուն մեր ու ապագա սերունդների բարեկեցության, արտագաղթի կանխման ու սերունդ տալու խթանման»,- ասված է խմբի տարածած հաղորդագրությունում:
Ի դեպ, ըստ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի փոփոխության, կրճատվելու են հղիության շրջանում գտնվող կանանց հատկացվող նպաստերը: