|
Փոխարժեքներ
03 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
The Telegraph-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է հղի օտարերկրյա կանանց համար Միացյալ Նահանգներ մուտքի սահմանափակումներ սահմանելու հնարավորությունը։
Այս հարցը կրկին օրակարգ է եկել այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը երկուշաբթի օրը մերժեց նախագահ Թրամփի նախաձեռնությունը՝ վերացնելու ծննդյան իրավունքով քաղաքացիությունը։ Այդ սահմանադրական սկզբունքի համաձայն՝ ԱՄՆ տարածքում ծնված յուրաքանչյուր երեխա ավտոմատ կերպով ստանում է ամերիկյան քաղաքացիություն։
Թրամփի վարչակազմը պնդում է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը խրախուսում է անօրինական ներգաղթը։ Նախագահի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերի խոսքով՝ Սպիտակ տունը «լրջորեն ուսումնասիրելու է» հղի օտարերկրյա կանանց մուտքն արգելելու հնարավորությունը։
«Պետք է շատ լուրջ մտածել, թե ում եք թույլ տալիս մուտք գործել ձեր երկիր, նույնիսկ ժամանակավոր այցի նպատակով, քանի որ գոյություն ունի այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմի» խնդիրը»,- նշել է Սպիտակ տան քաղաքականության և հայրենիքի անվտանգության հարցերով աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Նրա խոսքով՝ եթե կինը ԱՄՆ է մեկնում հղիության վերջին շրջանում և այնտեղ երեխա է ունենում, ապա կարճ ժամանակ անց դառնում է ԱՄՆ քաղաքացու մայր, ինչը, նրա պնդմամբ, կարող է կապ ստեղծել ամերիկյան սոցիալական ծրագրերի և պետական միջոցների հետ։
Միաժամանակ, Գերագույն դատարանը 6 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ վերահաստատել է, որ ԱՄՆ-ում ծնված երեխաներին ավտոմատ քաղաքացիություն չտրամադրելը հակասում է Սահմանադրության 14-րդ փոփոխությանը։
Թեև ԱՄՆ իշխանությունները չեն վարում օտարերկրյա այցելուներից ծնված երեխաների պաշտոնական վիճակագրություն, տարբեր գնահատականներով նրանց թիվը տարեկան կազմում է շուրջ 20-26 հազար։