|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայրության նպաստի կրճատման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը կարող է սթրեսի պատճառ դառնալ հղի կանանց համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանն ասաց, որ աշխատող կինն առանց այդ էլ ֆիզիկապես և հոգեպես լարված վիճակում է, սթրեսն էլ կարող է պատճառ դառնալ ավելի զգայուն ու լարված դառնալուն: Սթրեսային վիճակը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության, պտղաջրերի վաղաժամ հոսքի և այլն:
Խոսելով հղիությանը հոգեպես և ֆիզիկապես պատրաստվելուն` գինեկոլոգը նշեց, որ Հայաստանում հիմնականում երկու խմբի կանայք են: Մի մասն իսկապես պատրաստված է լինում` գիտելիքներով զինված, պատրաստ ունենալ երեխա: Անպատրաստների զգալի մասը անպատրաստ են հենց հոգեպես: Օրինակ` երբ դպրոցն ավարտելուց հետո կինն ամուսնանում է և հղիանում: Գինեկոլոգի խոսքով` միշտ չէ, որ անպատրաստ լինելը տարիքի հետ է կապված լինում, բայց դեպքեր լինում են:
Իսկ կլինիկական հոգեբան Սոնա Հարությունյանը նշեց, որ հղիությանը հոգեբանորեն պատրաստվելու առաջին քայլը հենց կարդալն է, գիտելիքներ ձեռք բերելը հղիության ընթացքի և ծննդաբերության վերաբերյալ:
Վերջում բանախոսները նշեցին, որ պետք է հատկապես ընտանիքի ներսում ապահովել այնպիսի մթնոլորտ, որ հղի կինը հանգիստ և առանց ավելորդ լարվածության անցկացնի կյանքի այդ 9 ամիսները: