|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց որոշ պետական կառույցներից հետ վերցնել թվով 383 ավտոմեքենա և ամրացնել Պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում վաճառելու համար: Վաճառքի հանված մեքենաների հիմնական մասը հնամաշ են: Օրինակ` ոստիկանության հաշվեկշռից կկրճատվեն բազմաթիվ «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2106», «Մոսկվիչ-2140» մակնիշի ավտոմեքենաներ:
Գործադիրը որոշեց կրճատել նաև մի քանի թանկարժեք ավտոմեքենաներ` մի քանի «Տոյոտա Կորոլա», չինական արտադրության «Սսանգ-Յունգ»:
Վարչապետը, դիմելով բոլորին, ասաց. «Բոլոր այն նախարարություններն ու հիմնարկները, որոնք չեն հանձնել ծառայողական մեքենաները, արագացրե'ք, մենք պայմանավորվել էինք, որ 10 օրում դա ավարտենք»:
Նա նաև հարցրեց զեկուցող Արման Սահակյանին` արդյո՞ք սկսվել է մեքենաների վաճառքի գործընթացը: Արման Սահակյանը պատասխանեց, որ սկսվել է գնահատման պրոցեսը, և որոշ մրցույթներ արդեն հայտարարված են:
Զեկույցի վերջում վարչապետը դիտողություն արեց զեկույցը չլսող պաշտոնյաներին. «Էդ վերջում շատ եք խոսում այսօր, ի՞նչ է պատահել»: