|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ուշադրության կենտրոնում է. այսօր լրագրողներին ասաց փոխնախարար Արթուր Առաքելյանը: Նրա խոսքով՝ նախարարությունը ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ հանձնարարականի հետ կապված բոլոր աշխատանքներով: Դրանց ավարտից հետո ցուցանիշներն ու թվերը կհրապարակվեն:
«Մեզ մոտ կային լուծումներ, որոնք տրվել են մինչև վարչապետի հանձնարարականը»,- ասաց փոխնախարարը: Նրա խոսքով՝ նախատեսում են կրճատել նախարարությանը սպասարկող տեխնիկական և բեռնատար մեքենաները: Ըստ Առաքելյանի` 13 ծառայողական մեքենաներից 4-ը կրճատելու են, իսկ հաստիքային կրճատումների հարցը քննարկման փուլում է: