|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Իրանի ՊՆ ղեկավար Ամիր Հաթամին հայտարարել է, որ Թեհրանը կոշտ պատասխան կտա, եթե Իսրայելի ՌԾՈՒ-ն փորձի արգելափակել նավթի իրանական առևտուրը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին պատժամիջոցները շրջանցելու փորձի մեջ` ծովային ճանապարհով նավթի մաքսանենգության միջոցով և կոչ արել միջազգային հանրությանը` վերջ տալ այդ պրակտիկային:
«Իհարկե, եթե նրանք (Իսրայելը) նման մտադրություն ունեն, ապա դա կհամարվի միջազգային անվտանգության խախտում և ծովահենություն: Իրանն ուժ ունի` այդ հարցով զբաղվելու համար, և եթե պահանջվի, կոշտ պատասխան կտանք»,- ասել է Հաթամին: