ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի առևտրի կենտրոնի գնդակոծմանը՝ նշելով, որ կոշտ պատասխան է սպասվում։
Նա միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին կոչ է արել արձագանքել տեղի ունեցածին․
«Խստորեն դատապարտում ենք հերթական բարբարոսական ահաբեկչությունը։ Ուկրաինացի հանցագործները, որոնք գնդակոծել են Դոնեցկի առևտրի կենտրոնը և այլ հարձակումներ արել, անպայման կպարզվեն և կկրեն խիստ պատիժ: Մեր պատասխանը կլինի հնարավորինս կոշտ», - ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ։