|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Սպիտակ տունը դատապարտել է երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվել է 28 մարդ, 61-ը վիրավորվել է:
Ըստ Demokrathaber-ի՝ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք աջակցում ենք ԻՊ-ի դեմ պայքարի մեր ուժեղ գործընկեր և ՆԱՏՕ-ի կազմում մեր դաշնակից Թուրքիային»:
Հիշեցնենք, որ երեկ Անկարայում մեքենայի պայթեցման հետևանքով մահացել էր 28 մարդ: Պայթյունը տեղի էր ունեցել զինվորական հանրակացարանի և կառավարական շինությունների հարևանությամբ: Ըստ թուրքական իշխանությունների՝ տեղի ունեցածը ահաբեկչություն է եղել: