Փոխարժեքներ
12 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 9-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ դեմ է Իրանի նկատմամբ ռազմական գործողություններին, քանի որ ակնկալում է Թեհրանի հետ համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը։
Թրամփը Նեթանյահուի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորություն կա: Նախագահը նշել է, որ այդ պատճառով էլ այս պահին դեմ է հանդես գալիս ռազմական գործողություններին:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իրանցիներն այս հարցում համառություն են դրսևորում, սակայն ինքը կարծում է, որ նրանց կարելի է համոզել համաձայնագիր կնքել։ Թրամփը նշել է, որ ցանկանում է սպասել բանակցությունների հաջորդ փուլի արդյունքներին:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ՝ վեցերորդ փուլը նախատեսված է հունիսի 15-ին, Օմանի մայրաքաղաքում։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իսկ իրանական պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։