|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի այն բանաձևի վրա, որով սահմանափակվում էր նրա իրավասությունները` Իրանի դեմ ուժ գործադրել համար. հայտնում է Interfax-ը։
Ըստ Սպիտակ տան ղեկավարի` բանաձևը սահմանափակում էր նրա հնարավորությունները ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին պաշտպանելու համար։ Բացի այդ, Թրամփը նշել է, որ ԱՄՆ ղեկավարը պետք է ունենա հնարավորություն վճռական և օպերատիվ արձագանքելու համար` ի պատասխան թշնամու գործողությունների։
Թրամփը Կոնգրեսի բանաձևը վիրավորական է անվանել, որն ուղղված է նոյեմբերի 3-ի ընտրություններին դեմոկրատների հաղթանակը ապահովելուն և հանրապետական կուսակցությունը մասնատելուն։
Թրամփը ընդգծել է, որ ԱՄՆ-ն ուժ չի գործադրում Իրանի դեմ, իսկ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի լիկվիդացման օպերացիան իրականացվել է Իրաքում ուժ գործադրելու բանաձևի շրջանակներում։ Իրանի դեմ ուժ գործադրելու սահմանափակումների բանաձևը ընդունվել էր այս տարվա փետրվարին. դրա օգտին էին քվեարկել 100-ից 55 սենատոր։