|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Զարիֆը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակասական հայտարարությունը` կապված Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ. հայտնում է Газета.ру-ն:
«Սպիտակ տան հակասական հայտարարությունը և Սենատի պատժամիջոցները եղել են այն ժամանակ, երբ իրանցիները պայքարում էին ահաբեկչության դեմ, որին աջակցում են ԱՄՆ-ի հաճախորդները: Իրանցի ժողովուրդը մերժում է ԱՄՆ-ի կողմից հնչած` բարեկամության մասին նման հայտարարությունները»,- գրել է նա «Թվիթեր»-ում:
Թրամփի ցավակցական ուղերձում նշվել էր, որ ահաբեկչությունը ֆինանսավորող երկրները կարող են ինքները դառնալ այդ չարիքի զոհը: