|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը, թե Աֆրինում Սիրիայի քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով տեղի խաղաղ բնակիչները չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։
Ըստ DHA-ի` Աքսոյը նշել է, որ ամերիկյան կողմի պնդումներն «անհիմն են»: «Դրա հիմնական մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություններ»,- նշել է նա:
Թուրքական կողմն իր հերթին ԱՄՆ-ին մեղադրել է այն հարցում, թե իբր պաշտոնական Վաշինգտոնը գտնվում է Սիրիայի քրդական ուժերի քարոզչության ազդեցության տակ։