|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիան պատրաստ է հակաահաբեկչական դեր ստանձնել ԱՄՆ-ի կողմից Սիրիան լքելուց հետո: Այս մասին փետրվարի 7-ին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. տեղեկացնում է hurriyetdailynews.com կայքը:
Ըստ նրա` Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն կրել Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական խմբերի դեմ պայքարի համար: «Սիրիայում Թրամփի վերջին նախաձեռնությունը փչացրեց նրանց հույսերը, ովքեր փորձում են ստվեր գցել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա»,- ասել է Էրդողանը` հավելելով, որ Թուրքիան վճռական է պայքարել բոլոր ահաբեկչական խմբերի, մասնավորապես` ԻՊ-ի դեմ, որը սպառնում է իրեն, տարածաշրջանին և աշխարհին: