|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Առաջիկա ժամանակաշրջանում Սիրիայում պայքարը որակապես նոր մակարդակի կհասնի: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Սիրիայի և Աֆղանստանի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի հարավային սահմանների մոտ YPG-ի (PKK-ի սիրիական թև) «ահաբեկիչների խարդավանքների» նկատմամբ Անկարայի համբերությունը սպառվել է: «Մենք բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք ահաբեկիչների դեմ», - վստահեցրել է թուրք նախագահը:
Անդրադառնալով «Թալիբան» շարժման պատվիրակության` Թուրքիա կատարած այցի արդյունքներին, նա ասել է, որ թալիբները Անկարայում հումանիտար օգնություն տրամադրելու խնդրանք են հայտնել, ինչպես նաև քննարկվել է Աֆղանստանի հետագա զարգացման թեման: «Այս կոչերին համապատասխան, Թուրքիան ամեն հնարավոր օգնություն կտրամադրի աֆղան ժողովրդին», - ասել է Էրդողանը:
Նա հիշեցրել է, որ թուրք զինվորականներն ու մասնագետները նախկինում ապահովել են Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը և կառավարել այն: «Եթե ապագայում հնարավոր լինի պայմանավորվել, Թուրքիան, Քաթարը և Աֆղանստանը կարող են նմանատիպ քայլեր ձեռնարկել», - ասել է Թուրքիայի նախագահը: