|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ և իր աջակցությունը հայտնել նրան երկրում սրված ներքաղաքական ճգնաժամի պայմաններում. հայտնում է Կրեմլի կայքը:
Պուտինը նշել է, որ «ապակառուցողական արտաքին միջամտությունը» խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և կոչ արել խնդրի լուծումը որոնել սահմանադրական դաշտի և երկխոսության շրջանակում:
Մադուրոն, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Պուտինին Մոսկվայի սկզբունքային դիրքորոշման համար:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում շարունակվում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ցույցերը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն երկրի նախագահ է հռչակել, նրան ճանաչել են ԱՄՆ-ը, Վրաստանը և այլ երկրներ: ԱՄՆ-ը հրաժարվում է կատարել Մադուրոյի պահանջը և դուրս բերել երկրից իր դիվանագետներին: