|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Վենեսուելայում շարունակվող ճգնաժամին, հայտարարել է. «Վենեսուելայում տեղի ունեցող ցանկացած բացասական դրություն ազդում է Լատինական Ամերիկայի և նույնիսկ` Կարիբյան կղզիների վրա: Մենք շարունակելու ենք աջակցել Վենեսուելային, դրա օրինական ընտրված իշխանությանը»,- ըստ «Անադոլու» գործակալության` ասել է նա:
Չավուշօղլուն նաև անդրադարձել է երկրում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: Նա, հայտնելով իր տխրությունը հարազատ Անթալիայում սեփական կուսակցության պարտության կապակցությամբ, նշել է, որ քաղաքացիները քվեարկել են Թուրքիայի անվտանգության և կայունության համար, որի արդյունքն իր կուսակցության հաղթանակն է: