Միասին կարող ենք
կարևոր
832 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-25 19:24
Հասարակություն Քաղաքական

Մնալու եմ ակտիվ՝ քաղաքական դաշտում, շարունակելու եմ աջակցել ընդդիմությանը. Դավիթ Համբարձումյան

Մնալու եմ ակտիվ՝ քաղաքական դաշտում, շարունակելու եմ աջակցել ընդդիմությանը. Դավիթ Համբարձումյան

Բնականաբար, մեր թիմը երբեք պայքարից հետ չի կանգնելու։ Այս մասին հայտարարել է Մասիսի նախկին համայնքապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Դավիթ Համբարձումյանը։

«Սրանով ոչինչ չի ավարտվել, երկրում հետընտրական պրոցեսները, քաղաքական գործընթացները նոր են սկսվում։

Ես մնալու եմ ակտիվ՝ քաղաքական դաշտում, շարունակում եմ աջակցել ընդդիմությանը։ Ի՞նչ է փոխվել իմ կյանքում, որ ընդդիմությանը չաջակցեմ։

Ես ընդդիմադիր գործիչ եմ և շարունակելու եմ իմ ակտիվ ընդդիմադիր կեցվածքը»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում նշել է Դավիթ Համբարձումյանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Համբարձումյանի տնային կալանքը վերացվել է, նրան ազատ են արձակել։