|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլորը մինչև 2017 թվականը քաղաքական դաշտում ողջ մնալու խնդիր ունեն: Ի դեպ, նա նշեց, որ դա իշխանությանը չի վերաբերում, քանի որ իշխանությունը ստացել է այդ վստահությունը և PR-ով զբաղվելու ժամանակ չունի:
Ըստ ԱԺ փոխխոսնակի` Ամանորից հետո ավելի սուր պայքար կսկսվի ընդդիմադիր դաշտում՝ ավելի լուրջ դերակատարում ունենալու և իրենց տեղը պահպանելու կամ ամրապնդելու համար: «Մենք կտեսնենք, որ նոր կուսակցություններ են ձևավորվում, որոնք նոր որակ են ուզում հաղորդել: Ես դա ողջունում եմ: Մենք մի բան հասկացանք, որ հանրությունը հոգնել է ռադիկալ, մարգինալացված, ատելության կոչերից, մենք անցել ենք այդ փուլը»,- ասաց Շարմազանովը և նշեց, որ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը, փոփոխության է ենթարկվում: