|
Փոխարժեքներ
21 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.86 |
| EUR | ⚊ | € 426.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1746 |
| GBP | ⚊ | £ 493.85 |
| GEL | ⚊ | ₾ 137.65 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյան գրում է.
«Սեպտեմբերի 27-ին դաշնակցակաները իրար հերթ չէին տալիս առաջին վաշտի կազմում ռազմաճակատ մեկնելու համար։
Սեպտեմբերի 28-ին արդեն ռազմաճակատի ամենաթեժ կետերից մեկում էինք։
Նոյեմբերի 9-ից հետո շատ հաճախ իրավիճակներ է եղել, որ երանի եմ տվել ընկերներիս, ովքեր չվերադարձան պատերազմից և չտեսան, չլսեցին այս ողբերգությունը, որի մեջ հայտնվեցինք։
Նրանք ընկան հույսով, հավատով, որ իրենցից հետո պայքարը շարունակվելու է։
Ավելի նախընտրելի էր հույսով, հավատով մահը, քան ականատեսի աչքերով ապրել ու տեսնելը այն ողբերգությունները, որ բերեցին մեր գլխին։
Մենք չհանձնվեցինք, չկոտրվեցինք, բոլոր անհաջողություններով ու դժվարություններով հանդերձ շարունակեցինք պայքարը այն արժեքների համար, որի համար մեր ընկերներից շատերը մարտադաշտից չվերադարձան։
Հետո եկավ դավաճանված պատերազմի ծանր պարտությունը՝ պայքար պարտության ու նվաստացման դեմ։
Մեր ազգային արժանապատվության համար պայքարը մարտադաշտից բախտի բերմամբ ողջ վերադարձածներիցս շատերին անցկացրեց բանտերի, դատարանների, հետապնդումների և մի շարք այլ դժվարությունների ճանապարհով։
Հասկացան, որ դա էլ չկոտրեց մեզ, և պետք է այլ մեթոդներ՝ մեզ կոտրելու ու վարկաբեկելու համար։
Հիմա անպատկառ լկտիությամբ հայտարարում են, թե մենք որտեղ էինք պատերազմի ժամանակ, կամ՝ եթե ողջ եք ու չեք զոհվել, ուրեմն մարտադաշտում չեք եղել։
Սա է մեր խայտառակ իրականությունը, երբ կռվից թռածները մեղադրում են կռվից ողջ վերադարձածներին՝ ողջ մնալու մեջ»։