|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Մոսկվա են մեկնել երկրի ԱԳՆ, ՊՆ և հետախուզության ղեկավարները: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` թուրքական Anadolu-ին հղումով:
Այցի շրջանակում Էրդողանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ` նախատեսված են բանակցություններ պատվիրակությունների կազմում: Կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում և այլ արդիական հարցեր: