|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Panorama.am-ը տեղեկացել է մշակույթի նախարարությունից։
Նշենք, որ դեկտեմբերի 1-ից թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը, դերասանները գործադուլ են սկսել՝ պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։
Նշենք, որ նա թատրոնի տնօրենն էր 2017 թվականի դեկտեմբերից։ Մինչև այս տարվա նոյեմբերի 28-ը նա նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Նոյեմբերի 28-ին նա գեղարվեստական ղեկավար էր նշանակել Սուրեն Շահվերդյանին, ով դեկտեմբերի 10-ին կրկին հրաժարականի դիմում էր ներկայացրել։