|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին` անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի եւ անկախ քննություն», - «Ամերիկայի ձայն»-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը` ի պատասխան խնդրանքի` մեկնաբանել Մարտի 1-ի գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված` սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:
«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարեւոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», - ավելացրել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, ըստ որոնց` «կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական եւ ապօրինի սպանություններ»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: