27 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.29 |
GBP | ⚊ | 485.57 |
GEL | ⚊ | 145.08 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.08 |
Իրավիճակի աբսուրդը. շոուների սիրահար եւ երկրի իրական օրակարգերից մշտապես հասարակությանը շեղել փորձող այս իշխանություններն, ինչպես արդեն հայտնի է, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնամխելիությանից զրկելու 3 միջնորդություն է ներկայացրել, միջնորդություններից մեկը գաղտնի ռեժիմով է խորհրդարան եկել, ինքս երեկ ԱԺ գաղտնի բաժնում ծանոթացել եմ դրան, քանի որ գաղտնիության թույլտվություն ունեմ, հիմա աբսուրդը՝ Սեյրան Օհանյանը, որին ուղիղ վերաբերվում է մեղադրանքը, չի կարող ծանոթանալ միջնորդություն-մեղադրանքին, որովհետեւ վերջինիս մերժել են տրամադրել այդ թույլտվությունը (խոսքը Հայաստանի եւ Արցախի նախկին Պաշտպանության նախարարի մասին է, ով ունեցել է հույժ գաղտնի տեղեկությունների հասանելիություն)։
Ենթադրելի է, որ ԱԺ նիստն էլ է փակ լինելու ու ստացվում է՝ Սեյրան Օհանյանը, քանի որ չունի գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն, չի կարող մասնակցել իրեն ուղիղ առնչվող նիստին։
Ագնեսա Խամոյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր