|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայտարարություններն այն մասին, որ իրանական նավերը Պարսից ծոցում փորձել են կանգնեցնել բրիատնական նավթատար նավը, ուղղված են լարվածության սրմանը: Այդ մասին ասվում է Իրանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 5 զինված մոտորանավեր սկսել են հետապնդել Մեծ Բրիտանիայի նավթատար նավը և փորձել կանգնեցնել այն:
Անցյալ հինգշաբթի հայտնի է դարձել, որ Ջիբրալթարում բրիտանական իշխանությունները ձերբակալել են նավթատար նավ, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա: Ըստ Ջիբրալթարի վարչապետ Ֆաբիան Պիկարդոյի` տեղեկություն է եղել, որ Grace 1 նավը գործել է` Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտելով: Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիային և պահանջել ազատ արձակել նավը:
Երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնացել է Բրիտանիային հետևանքներով: