|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փետրվարի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչն անդրադարձան առաջիկայում ՀՀ Նախագահի` Բրյուսել կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ միջև իրավական նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը՝ երկուստեք հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները։