|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում ներկա կլինի ասիական երկրի հնագույն մարզաձևերից համարվող մեկը համարվող սումոյի մրցաշարին. գրում է Daily Mail-ը:
Պարբերականը տեղեկացնում է նաև, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկանում է, որ Թրամփն ու կինը ներկա լինեն 15-օրյա մրցաշարի եզրափակիչին, որը տեղի կունենա մայիսի 26-ին: Նա մեծ ցանկություն ունի, որ մրցույթի հաղթողին հասանելիք մրցանակը շնորհի հենց ԱՄՆ նախագահը:
Թրամփն իրականում սումո մարզաձևի մեծ երկրպագու է ու այն համարում է տպավորիչ:
ԱՄՆ նախագահը Ճապոնիա կայցելի մայիսի 25-ին և այնտեղ կլինի մինչ ամսի 28-ը: Նա առաջին օտարերկրյա ղեկավարն է, որ կհանդիպի Ճապոնիայի նոր թագադրված կայսեր՝ Նարուհիտոյի հետ: