|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական ТАСС-ին, որում անդրադարձել է նաև Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցին:
Ըստ նախագահի` դրա համար այնհրաժետ է այնպես անել, որ ցանկացած պոտենցիալ ներդրող իմանա` ինչ է նրան սպասվում, այսինքն՝ թե ինչ պայմաններում է նա ստիպված լինելու աշխատել, ինչպիսին է երկրի օրենսդրությունը և պրակտիկան, որտեղ նա պատրաստվում է ներդրում անել:
«Բարենպաստ ներդրումային մթնոլորտի ձևավորման համար անհրաժեշտ է տքնաջան աշխատել: Հարկավոր է մտածել երկրի տնտեսական և ներդրումային գրավչության, օրենքի գերակայության և օրենքի առաջ համընդհանուր հավասարության հետագա ամրապնդման մասին»,- նշել է նախագահը: