|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տեղեկացրել էինք, որ 74 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի լեգենդար ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը: Նրան անվանում էին ֆրանսիական Էլվիս Փրեսլի:
Հոլիդեյը թոքերի քաղցկեղ ուներ, ինչն էլ նրա մահվան պատճառ է դարձել:
Հոլիդեյի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել նաև Շառլ Ազնավուրը: Նա Հոլիդեյի հետ համագործակցել է, մի քանի զուգերգեր կատարել: «Ջոնին իմ ընկերն էր: Մենք շատ մտերիմ էինք: Շատ եմ ցավում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազնավուրը:
Նա Հոլիդեյի հետ նկար է հրապարակել ու գրել, որ նկարը 2014-ի սեպտեմբերի 13-ին է արվել, երբ Հոլիդեյն այցելել էր իրեն: