|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը հաստատել է, որ իր որդու կնքամայրը երգչուհի Լեդի Գագան է:
«Ես նրան (Լեդի Գագային) սիրում եմ: Ոմանք կարծում են, թե դա խելահեղ միտք էր, բայց այդ մարդիկ նրան չեն ճանաչում, իսկ մենք ճանաչում ենք»,- այս մասին ասել է Էլթոն Ջոնը` ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Է. Ջոնն ու իր ամուսինը` կանադացի դիզայներ եւ ռեժիսոր Դեյվիդ Ֆերնիշը անցյալ տարվա վերջին որդերգրեցին Զաքարի Ջեքսոն Լիվոն Ֆերնիշ-Ջոնին, ով ծնվել էր 2010-ի դեկտեմբերի 25-ին` սուրոգատ մորից:
Էլթոն Ջոնն ու Լեդի Գագան միասին ելույթ էին ունեցել «Գրեմի 2010» մրցանակաբշխությանը: Ինչպես Ֆերնիշն է ասել, երգչուհին աչքի է ընկնում իր «անսահման հանդուրժողականությամբ»: