|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Լեդի Գագան, ով աշունը դիմավորել է քիչ թե շատ մարդկային կերպարով` ներկայացնելով «You and I» երգի հիման վրա նկարահանված ֆեշն-վիդեոներից առաջինը, իր երկրպագուներին զարմացրել է` հանդես գալով իր կերպարին ոչ բնորոշ դրսեւորումներով:
Սակայն օրերս երգչուհին ներկայացրել է այս շարքից հաջորդ հոլովակը, որտեղ հանդես է գալիս ջրահարսի կերպարով: Նուրբ եւ անմեղ ջրահարսի մարմնավորող Գագան թափահարում է բարեմասնությունները, ծխում է եւ պարում:
Տեսահոլովակում էպոտաժի թագուհին, ինչպես ծովային ցանկացած բնակիչ, ունի պոչ, խռիկներ եւ թեփուկներ, բայց բոլորի ուշադրությունն, անկասկած, սեւեռվում է երգչուհու կրծքին, որ ծածկված է թեփուկի բարակ շերտով եւ մարմնագույն է. տեղեկացնում է bravo.am-ը: