|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 28-ին, ժամը 22:42-ին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան-Հաղթանակ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներ են բախվել (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի 05 SL 500 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Հ.) և «Opel» մակնիշի 08 LS 189 պետհամարանիշի (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին գտնվող էլ. սյանը՝ վնասելով այն։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և հերթապահել՝ մինչ էլ. ցանցի աշխատակիցների դեպքի վայր հասնելը: