|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օգոստոսի 4-ին, ժամը 23:24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մարրիոթ հյուրանոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սարալանջի փողոցում «Opel Vectra» մակնիշի 34 OF 067 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և շրջվել:
Շտապօգնության աշխատակիցները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել Հ. Հ.-ին, ով հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: