|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ապրիլի 19-ին, ժամը 18:31-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ Ախուրյանի խճուղի 10 հասցեի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ա., 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով Հ. Ա.-ը ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները Հ. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ԱԻՆ մամուլի ծառայություն