|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Գերմանիայում «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ Էրդողանի հետ Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի դառնա:
Ըստ Demokrathaber-ի՝ Օզդեմիրը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման ավտորիտար լիդերների հետ հարաբերություններում պետք է ավելի վճռական մոտեցում ցուցաբերել:
«Էրդողանին ուղղված տնտեսական պատժամիջոցները կարող են ավելի արդյունավետ լինել: Էրդողանի կառավարման ընթացքում Թուրքիան Եվրամիության անդամ չի կարող դառնալ»,- հավելել է Օզդեմիրը:
Նա ավելի իրատեսական և արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն վարելու կոչ է արել ԵՄ-ին: