|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության պատգամավոր, թուրքական արմատներով քաղաքական գործիչ Ջեմ Օզդեմիրը ֆեյսբուքյան էջում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել:
«Այսօր հիշում ենք 104 տարի առաջ ցեղասպանության ենթարկված հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների հիշատակը: Երբեք մի թույլ տվեք մեզ մոռանալ այս աղետալի ողբերգությունը և դրան Գերմանիայի հանցակցությունը: Այս թեման, այնպես ինչպես հերերոյի և նամայի ցեղասպանությունը, վերջապես պետք է մեր դասագրքերում ներառվի»,- նշել է նա:
Օզդեմիրը նաև հիշեցրել է 2016 թ. Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը: