|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԵԱՏՄ անդամ կարող է դառնալ ցանկացած պետություն, որը կիսում է կազմակերպության սկզբունքներն ու նպատակները։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը. հայտնում է Sputnik-ը:Նա նշել է, որ դա տեղի է ունենում ԵԱՏՄ բոլոր անդամների համաձայնությամբ։
Ըստ դեսպանի` կարևոր է այն, թե ինչպես է ԵԱՏՄ անդամ դառնալու հետաքրքրություն դրսևորող ցանկացած երկիր տեսնում իր ազգային շահերը: «Ես կարծում եմ, որ դա վերաբերում է նաև Ադրբեջանին, սակայն այդ հանրապետության ազգային շահերը գնահատվում են Բաքվում։ Եթե կառույցի անդամ դառնալու խնդրանք լինի, ԵԱՏՄ շրջանակում այն կդիտարկվի համապատասխան մեխանիզմների միջոցով, որոնք ամրագրված են միության կանոնադրությամբ»,- ասել է դեսպանը: