|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Տեղեկացրել ենք, որ այսօր «Ելք» դաշինքի անդամներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպում ունեցան լրագրողների հետ, ներկայացրեցին հայտարարություն Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վերցնելու է ԱԺ մանդատը, իսկ իրենց դաշինքից ավագանի ընտրված մյուս անդամները գնալու են ավագանի:
Նաև հայտարարվեց, որ «Ելք»-ը ճանաչում է ընտրությունների արդյունքները: «Եղել են ընտրակաշառքի դեպքեր, բայց տեղերում մենք պահպանել ենք մեր ձայները»,- ասաց Մարուքյանը:
Հարցին՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ օր ու արև չի տալու Տարոն Մարգարյանին, իրենց դաշինքն ի՞նչ է անելու, Մարուքյանն արձագանքեց. «Ես զարմացա այս հարցից, իսկ ի՞նչ է, նա վերցնելո՞ւ է մանդատները: ԱԺ ընտրություններից հետո նա հայտարարեց` եթե մենք վերցնենք մանդատները, ուրեմն իշխանության հետ ենք: Հիմա` եթե նա վերցնի, ուրեմն իր այդ հայտարարությունը իրեն էլ է վերաբերում»:
Փաշինյանն էլ հայտարարեց, որ իրենք փորձելու են երևանցիների կյանքը թեթևացնել: «Տարոն Մարգարյանի կյանքը հիմա էլ է դժոխք: Իսկ մենք փորձելու ենք երևանցիների բեռը թոթափել»,- ասաց նա: