|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ում 91 տարեկանում մահացել է «Սիգարի արքա», երաժիշտ Ավո Ուվեզյանը: Ուվեզյանը Ֆրանք Սինատրայի Strangers in the Night երգի հեղինակն է, աշխարհահռչակ AVO ֆիրմայի սիգարների ստեղծող Ավո Ուվեզյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ամռանը` ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Ուվեզյանն ասել էր.«Հպարտ եմ, որ հայ եմ, ես, իրոք, հպարտ եմ»:
Ուվեզյանը հայտարարել էր նաև այն մասին, որ պետք է անպայման այցելի Հայաստան:
Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեդալով է պարգևատրել Ավո Ուվեզյանին` երաժշտության և բիզնեսի ոլորտում ունեցած բացառիկ ներդրման համար: